ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

Թուրքական յաթաղանը սովել է, հայի արյանն է կարոտել

Թուրքական յաթաղանը սովել է, հայի արյանն է կարոտել
20.04.2025 | 17:36

Ձեզ թվում է, թե Մինսկի խմբի լուծարմամբ այս տականքը միջազգային հարաբերություններում միայն այս երեսունհինգ տարիների ձեռքբերու՞մն է զրոյացնում։

Իհարկե, ո՛չ։

Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ նա զրոյացնում է 17-րդ դարից սկսած առաջադեմ հայության Ռուսական կայսրությանը մեր կողմերն ուղղորդելու ողջ ջանքերը: Ախր 12-րդ դարից սկսած ողջ Հայկական լեռնաշխարհը հայտնվեց թուրքական տարբեր ցեղախմբերի հորդաների սմբակների տակ, Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Պարսկաստանի պատերազմների ահավոր թատերաբեմում: Հնդկաստաններով, եվրոպաներով հարյուրամյակներ թափառեցինք, ում ասես՝ դիմեցինք, որ օգնեն։ Եվրոպական թագավորների ընդունարաններում հարյուրամյակներ շարունակ ստորացանք, սպասելով ու հավատալով, մինչև Պֆալցի իշխանը (սերնդեսերունդ թող օրհնյալ լինեն) գլխի գցեց, որ մերոնք գնան, դիմեն Ռուսաց թագավորին։

Ընդամենը մի ադամանդակուռ գահով Ռուսաստանին հետաքրքեցինք:

Բա՞․․․

Իսկ անգլիացիների համար ողջ Հնդակաստանի, Չինաստանի առևտրի դարբասներն էինք բացել ՝ վերջում խաբված ու գցված մնացել։

Այս ստահակը մեր մի քանի հարյուրամյա ռազմավարությունն է հօդս ցնդեցնում։

Դուք էլ ասում եք՝ միամիտ է, եվրոպամետ է։

Չէ՛ հա, Թուրքիայի ծրագիրն է։

Թուրքական յաթաղանը սովել է, հայի արյանն է կարոտել։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 4648

Մեկնաբանություններ